Մաշկաբանություն
Ճաղատության դեմ պայքարն` առանց դեղամիջոցների
Գլխի մազածածկույթի կորուստը թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց շրջանում շատ ավելի լայն տարածում ունի, քան որեւէ մեկին կարող է թվալ: Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի տվյալներով, մինչեւ 50 տարեկան տղամարդկանց կեսի մոտ ճաղատություն է նկատվում: Եւ, չնայած կանանց մեծ մասը խուսափում է անգամ թեմայից խոսել, նրանց 40 տոկոսի մոտ եւս այս կամ այն տարիքում կարող է ճաղատություն սկսվել, տեղեկացնում է NewsMax Health-ը:
Շատերին տհաճություն պատճատող այս երեւույթը մեծավ մասամբ գենետիկ պատճառներ ունի, իսկ նման դեպքերի համար բուժամիջոցներ առայժմ գրեթե չկան. եղածներն էլ ընդամենը դանդաղեցնում են գործընթացը:
Ամենալայն տարածում, թերեւս, մինոքսիդիլը (Ռոգաին) եւ ֆինաստերիդը (Պրոպեցիա) ունեն, որոնք նաեւ լուրջ կողմնակի ազդեցություններով են հայտնի:
Այդուհանդերձ, մի շարք դեպքերում կարելի է մազաթափության պատճառը գտնել: Օրինակ` քիմիական ներկերն ու հարդարանքի այլ միջոցները հաճախ ճաղատության են հասցնում:
Սովորական դեղամիջոցները եւս մազերից զրկելու հատկություն ունեն: Բոլորս գիտենք, որ քացկեցի դեմ պայքարի համար կիրառվող քիմիաթերապիան եւ ռադիացիան մազաթափություն են առաջացնում, իսկ ահա հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունների մասին քիչ է խոսվում: Նույնը հակադեպրեսանտների, բետա-պաշարիչների, կալցիումային անցուղիների արգելակիչների, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի` ներառյալ իբուպրոֆենի մասին կարելի է ասել:
Մազաթափությունը կարող է նաեւ սթրեսի արդյունք լինել: Առողջ սննդակարգը, ութժամյա քունը եւ ֆիզիկական վարժություններն այս պարագայում բուժման լավագույն միջոցը կլինեն:
Վահանաձեւ գեղձի խանգարումները եւս կարող են մազաթափության պատճառ դառնալ: Կոշտացած եւ հեշտ ջարդվող մազերը հենց այդ օրգանի հետ կապված խնդիրների մասին կարող են վկայել:
Մազերի աճը վերականգնելու նպատակով հետեւյալ սնուցիչներն են առաջարկվում.
Երկաթ. կարմիր միսը, կանաչեղենը, ձուն եւ ոստրեն հրաշալի ընտրություն կլինեն` երկաթի ենթադրյալ պակասը լրացնելու համար:
Մագնեզիում. ավելի քիչ շաքար ու ավելի շատ սպանախ, դդմի կորիզ, սկումբրիա եւ ոսպ ընդունել` մագնեզիումի պակասը լրացնելու համար:
Սելենիում. բրազիլական պնդուկը, թյունոսն ու սարդինաձուկը կվերականգնեն սելենիումի պակասն ու մազի ֆոլիկուլների աճը կխթանեն:
Բիոտին. մի շարք B վիտամիններ չափազանց մեծ կարեւորություն ունեն` մազերի նորմալ աճ ապահովելու տեսանկյունից: Գարեջրային խմորիչները, ընկույզը, ձուն եւ սարդինաձուկը հրաշալի միջոց են` բիոտինի պակասը լրացնելու համար:
Հիշե՛ք. բոլորովին նշանակություն չունի, թե որքան մազ եք կորցրել: Ճաղատության պատճառը գտնելուց եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո, 3-ից 6 ամսվա ընթացքում, կարելի է ամբողջ մազածածկույթը վերականգնել:
10.01.2015 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ